Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Նիկոլ Փաշինյանը խոստացավ ուղղվել

Նիկոլ Փաշինյանը խոստացավ ուղղվել
24.10.2018 | 22:48

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի տեսակետին, որ Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը։ «Ես խոստանում եմ ուղղվել», - խոստացավ Փաշինյանը։


Իոաննիսյանը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրել է սաբոտաժի հնարավորությունը:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ